Մահացել է Սկորսեզեի և Սփիլբերգի ֆիլմերի օպերատորը
84 տարեկան հասակում մահացել է ամերիկացի կինոօպերատոր Մայքլ Չեպմենը։ Այդ մասին գրել է օպերատորի կինն իր ինստագրամյան էջում։
Չեպմենը մահացել է սեպտեմբերի 20-ին։ Օպերատորի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Նա 2 անգամ առաջադրվել է Օսկարի մրցանակաբաշխությանը որպես լավագույն օպերատոր։
Չեպմենը եղել է Սթիվեն Սբիլբերգի և Մարտին Սկորսեզեի ֆիլմերի օպերատորը։