Կարող ա Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ կլինե՞ն էդ փոփոխությունից. Մարուքյանը՝ վարչապետի հրաժարականի պահանջի մասին (վիդեո)
Մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ և միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ մեր օրակարգերը հանընկնում են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԼՀԿ-ն պատրաստվո՞ւմ է միանալ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ր«Հայրենիք» կուսակցության նախաձեռնած հանրահավաքին:
Մարուքյանը նկատեց, որ մինչ օրս ԼՀԿ-ի օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ և նախաձեռնություններն էլ հաջողությամբ են պսակվել, սակայն հանրահավաքի մասին չի լսել ու չի իմացել:
«Այ, նոր իմացա, բայց դրա մեջ նոր բան չկա, հանրահավք է՝ թող անեն, իսկ մենք կտեսնենք ինչ են խոսում, ինչ կոչեր են հնչելու և ինչ են պահանջում»,-ասաց Մարուքյանը:
Հարցին, թե՝ եթե հանրահավաքին հնչի իշխանության ու մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջ, ապա ԼՀԿ-ն կմիանա՞ այդ պահանջին, Մարուքյանն արձագանքեց. «ԼՀԿ խորհրդարանական ուժ է և, եթե ԼՀԿ-ն ունենա այդ պահանջը, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց»,-ասաց Մարուքյանը:
նա նշեց, որ վարչապետի հրաժարականի պահանջը պետք է ունենա հստակ կառուցվածք.
«Օրինակ եթե ասում են՝ վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է ասեն՝ ում են տեսնում վարչապետ: Եթե վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» պետք է ընտրի վարչապետ, հիմա կարողա Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գո՞հ են էդ մարդիկ էդ փոփոխությունից, պետք է հստակ ասվի ինչ են ուզում»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, որ մինչ օրս ԼՀԿ ներկայացրել է կոնկրետ 3 նախարարի հրաժարական:
Նա ընդգծեց, որ իրենց մտահոգություններն այսօրվա դրությամբ կապված է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման հետ:
«Կարծում եմ՝ այս պահին թիվ մեկ խնդիրն այնպես անելն է, որ համավարակի հետ կապված սխալները այլևս չկրկնվեն, և այնպես անել, որ տնտեսական, սոցիալական առումով մեր ժողովուրդը որքան տուժել է, վնասները չեզոքացվեն, նվազեցվեն»,-նշեց ԼՀԿ ղեկավարը: