Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. Մովսես Հակոբյան․ «Ժողովուրդ»Էկվադորում 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվելՆույն Արցախի թեման է` որոշ առանձնահատկություններով, երբ 2018 թվականից արդեն պարզ էր, թե ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ, բայց երկար ժամանակ այդ մասին խոսողներին, զգուշացնողներին ցանցերում «քացու տակ էին գցում». Աբրահամյան
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ «Ժողովուրդ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ ԱՄՆ պետքարտուղար
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչըՆիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին, Բաքվում ցնծում են. «Հրապարակ»Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը (ուղիղ)Իսրայելն Իրաքում հարձակվել է իրանամետ խմբավորման շտաբի վրաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ ԱռաքելյանՀանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
Մամուլ

«168 ժամ». Ուտոպիստը․ Փաշինյանը, չունենալով 5-ամյա որևէ իրական ծրագիր, 30-ամյա ռազմավարական ծրագիր է հրապարակում

«168 ժամ» թերթը գրում է․

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։ Ինքնին փաստը, որ հայհոյախառն սոցցանցային գրառումների փոխարեն՝ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է թեկուզ մակերեսային, թեկուզ խոցելի, տեղ-տեղ ծիծաղելի ու անհիմն ռազմավարություն, արդեն իսկ դրական է ու ողջունելի։ Ինչպես հույսը, որ բավական ծավալուն այդ փաստաթղթի դրույթները կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ առաջիկայում՝ գոնե մի որոշ շրջան հանրային-քաղաքական միտքն ազատելով մաղձից ու հայհոյախոսությունից։


Ծավալուն այդ տեսլականն իրականում ռազմավարություն կարելի է անվանել շատ հարաբերականորեն, քանի որ այն գրեթե զուրկ է որոշակիությունից, դրանում չափելի ցուցանիշները շատ քիչ են և փոխառնված են արդեն իսկ հայտնի՝ Փաշինյանի՝ անցած տարի Ստեփանակերտում ունեցած ելույթից․ 5 միլիոն բնակչություն մինչև 2050 թվականը, ՀՆԱ-ի քսանապատկում մինչև նույն ժամանակահատվածը, և այլն։

Այսինքն՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ներկայացնում էր իր ստեփանակերտյան ուտոպիզմի ավելի բացված տարբերակը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած տեսլական կամ ռազմավարություն կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ դրա հեղինակը ներկայացնում է նաև այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ ծրագրերը, որոնց միջոցով ապահովվելու է այս, այս, այս ցուցանիշը կամ նպատակադրումը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկուսուկես տարի։ Այդ ընթացքում նրա ղեկավարած կառավարությունը չի մշակել որևէ իրական ռազմավարական ծրագիր, որևէ կենսունակ հայեցակարգ, որից կարող են բխեցվել 2050 թվականի նպատակադրումները։ Փաշինյանի կառավարությունն անցած երկուսուկես տարիներին զբաղված է եղել սոսկ օպերատիվ կառավարմամբ՝ չստեղծելով ռազմավարական զարգացման որևէ հիմք ու նախադրյալ։


Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հեղափոխությունից հետո տարփողվող տնտեսական հեղափոխությունը, ներդրումների աննախադեպ հոսքը Հայաստան, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլ նմանատիպ խոստումներ ի դերև եղան։ Եվ երբ տնտեսության անգամ օպերատիվ կառավարման հարցում խնդիրներ ունեցող կառավարության ղեկավարը հրապարակում է 30-ամյա ռազմավարական հայեցակարգ, տպավորություն է ստեղծվում, որ դրա նպատակն իրականում ներկայի ապաշնորհությունն ապագայի վրա տարրալուծելու փորձ է։ Անհաջող փորձ։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանի հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ թե մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը մտավարժանքային հեղափոխություններ իրականացնելու, այլ շատ որոշակի՝ 2018-2023 թվականներն ընդգրկող հատվածում Հայաստանը ղեկավարելու համար։ Նա, սակայն, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական։ Սա անուղղակի ուղերձ է քաղաքացիներին առ այն, որ առաջիկա տարիներին իրենից որևէ ռազմավարական արդյունք պետք չէ սպասել։ Փաշինյանի հաշվարկը պարզ է, անգամ պարզունակ․ եթե չի հաջողվում արդյունքներ ապահովել ներկայում, պետք է հասարակությանը կերակրել ապագայի ուտոպիստական ծրագրերով։ Իսկ ապագան այդ իմաստով մեծ հնարավորություններ է տալիս, որովհետև մեր բանահյուսությունը հայտնի առած ունի էշի և/կամ նրա սեփականատիրոջ անփառունակ վախճանի կապակցությամբ»: