«Նրանք երբեք չեն գա, լավ չի՞ գումարը վերցվի, տրվի բանակին. ճիշտ եմ համարում». Սասուն Միքայելյանը՝ դասալիքների մասին (տեսանյութ)
Հայաստանի պատերազմն այսօր գնում է ոչ միայն Ադրբեջանի, նաև արդեն Թուրքիայի հետ։ Դրա համար, ըստ նրա, պետք է զգույշ լինել, ճիշտ քաղաքականություն վարել, մեծ պետությունների վերադասավորումների մեջ լինել խելոք։ Եռաբլուրում լրագրողներին ասաց Երկրապահ կամավորակամն միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
«Պետության շահը պետք է պահվի։ Շատ զգույշ լինենք, համախմբած»,- ընդգծեց նա։
Դիտարկմանը՝ պետության շահերի՞ց է բխում, որ «Իմ քայլի» պատգամավորները թուրք պատմաբանների հետ համատեղ պատմության գրքեր են կազմում, Ս. Միքայելյանն ասաց. «Ասում եմ՝ դա իմ շահերից չի բխում։ Կարող է այդ պատգամավորի անձնական շահերից, որ բաներ է բխում, դիվանագիտական քայլեր է անում, չի նշանակում, որ պետք է բերել ու ընդհանրացնել։ Այսօր մենք պետք է զգույշ լինենք, պատերազմի մեջ ենք, պատերազմ է, որը դեռ չի ավարտվել, պետք է համախմբված լինենք»։
Լրագրողի հարցին՝ պատերազմական իրավիճակում որքանո՞վ է նպատատակահարմար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագիծը, ըստ որի՝ 27 տարին լրացած ու բանակից խուսափած անձիք որոշակի գումարի դիմաց ազատվում են քրեական պատասխանատվությունից, Ս. Միքայելյանն ասաց. «Նրանք երբեք չեն գա Հայաստան, լավ չի՞ գումարը վերցվի, տրվի բանակին։ Ճիշտ եմ համարում դա»։
Մանրամասները` տեսանյութում.