«Բարսելոնայի» պաշտպանը մոտ է Անգլիա տեղափոխությանը
Կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Վուլվերհեմփթոնը» շարունակում են բանակցությունները իսպանական թիմի պաշտպան Նլեսոն Սեմեդուի տրանսֆերի շուրջ։
Անգլիական ակումբը պատրաստ է Սեմեդուի համար վճարել 30 միլիոն եվրո և գումարած բոնուսներ։Արդեն այսօր կարող է գործարքն ավարտվել։
Հիշեցնենք, որ Սեմեդուն կատալոնական ակումբ էր եկել 2017 թվականին՝ «Բենֆիկայից»։ Տրանսֆերն արժեցել էր 30 միլիոն եվրո։