Մոտ 200 միլիոն մարդ կմահանա, հավանաբար, մինչ ես կավարտեմ այս խոսակցությունը․ Ջո Բայդեն
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր ելույթի ժամանակ խոսել է երկրում կորոնավիրուսով պայմանավորված մահերի մասին։
Այս մասին տեղեկանում ենք FoxNews-ից։ Ընտրողներին ուղղված ելույթի ժամանակ Բայդենը նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացությունների թիվը կաճի ու կհասնի 200 միլիոնի։ «Մոտ 200 միլիոն մարդ կմահանա, հավանաբար, մինչ ես կավարտեմ այս խոսակցությունը», - նշել է Բայդենը:
Մի շարք լրատվականներ ենթադրություններ են արել, որ Բայդենը նկատի ունի 200 հազար մարդու։