ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփին թույն ուղարկելու մեջ կասկածվող կնոջը բերման են ենթարկել
ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին ձերբակալվել է մի կին, ով փորձ է արել թույնի փաթեթ ուղարկել ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփին։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Աղբյուրը նշում է, որ կինը բերման է ենթարկվել Նյու-Յորք նահանգի սահմանային անցակետում, երբ փորձ է արել Կանադայից մուտք գործել։ Կնոջ մոտ եղել է նաև զենք։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Ընդգծենք, որ ավելի վաղ ոստիկանները թույնով փաթեթ էին հայտնաբերել, որն ուղղված էր նախագահ Թրամփին։