Չինաստանի մանկապարտեզներից մեկում տղամարդը դանակահարել է 5 մարդու

Չինաստանի հարավում դանակով զինված տղամարդը հարձակվել է մանկապարտեզում գտնվող մարդկանց վրա։
Այս մասին տեղեկանում ենք People-ից։ Դեպքը տեղի է ունեցել Գուանչժոու քաղաքում։ Հարձակման հետևանքով 5 մարդ վիրավորվել է։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։ Հստակ չի նշվում վիրավոր երեխաների մասին։
Հարձակում իրականացրած տղամարդը կալանավորվել է։