Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում. Արգիշտի Քյարամյանը վստահեցնում է` գաղտանլսման հետ կապված հարցերը դեռ կբացահայտվեն (տեսանյութ)
Ես չէ, որ պետք է իմ աշխատանքի արդյունավետությունը գնահատեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը` Եռաբլուր պանթեոն կատարած այցի ժամանակ։
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ ԱԱԾ֊ի նախկին տնօրենները Կրեմլի գործակալներն են, Արգիշտի Քյարամյանը նկատեց, որ այդ հրապարակումն ամբողջությամբ հաղորդում է հանցագործության մասին, և ԱԱԾ֊ն կտա իր իրավական գնահատականը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին ԱԱԾ֊ում կան անձիք, ովքեր բնականոն գործընթացի արդյունքում պետք է լքեն ԱԱԾ շարքերը։
«Կուզենայի նաև ճիշտ ընկալվի իմ ասածը, դա բնականոն գործընթաց է, այստեղ որևէ արտառոց միտք փնտրելը տեղին չէ»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Արգիշտի Քյարամյանը չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ըստ որի Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելն արդեն իսկ վտանգում է ազգային անվտանգությունը։
«Արթուր Վանեցյանի ասածները չեմ մեկնաբանում։ Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցիուրջ, թե իր ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների և վարչապետի զրույցները գաղտանալսել են»,-ասաց Քյարամյանը` նշելով, որ քննություն է գնում և այդ մասին ավելին ոչինչ չի կարող ասել։
Մանրամասները` տեսանյութում