Կրակոցներ ԱՄՆ-ի Ռոչեսթեր քաղաքում․ կա 2 զոհ և 14 վիրավոր
ԱՄՆ-ի Նյու-Յորքի նահանգի Ռոչեսթեր քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել են մարդիկ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Կրակոցները տեղի են ունեցել քաղաքի այն հատվածներում որտեղ տեղի են ունեցել ակցիաներ։ Ռոչեսթերում ակցիաները սկսվել են աֆրոամերիկացի Դենիելա Պրուդայի մահվանից հետո։
Նշվում է, որ կրակոցների հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 14 մարդ։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։