Սերխիո Ագուերոն խաղադաշտ դուրս կգա 1-2 ամսից․ Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք գիտեինք, որ վնասվածքը բարդ է։Նա աշխատում է վերականգնվելու համար։ Նրան պետք է մարզավիճակ հավաքել։ Սերխիոն երկար ժամանակ է բացակայել։ Բայց նա նրանցից է, ով վերականգնվում է արագ։ Մտածում եմ, որ նա պատրաստ կլինի 1-2 ամսից»։
Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք է ստացել հունիսի 22-ին։