Աշխարհում COVID-19-ից մահացածների թիվը մոտեցավ 956 հազարի
Աշխարհում շարունակում է արագ տեմպերով ավելանալ կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։
Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահին վարակակիրների թիվը հասնում է 30 միլիոն 701 հազարի։ Վարակակիրներից 22 միլիոն 341 հազարն ապաքինվել են։
Մահացածների թիվը մոտեցել է 956 հազարի։ Ընդգծենք, որ վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է։