Ատլանտյան օվկիանոսում գրանցվել է 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական մասում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բրազիլական Նաթալ քաղաքից 1196 կիլոմետր հեռավորության վրա։ Ցնցումները գրանցվել են 10 կիլոմետր խորությամբ։
Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։