Աշխարհի ամենատարեց կինը Ճապոնիայում երկարակեցության ռեկորդ է սահմանել
Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ճապոնացի Կանե Տանական, ով հայտնի է իր երկարակեցությամբ, այսօր նոր ռեկորդ սահմանեց։ Ճապոնացին 117 տարեկան 261 օրական է։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Նաբի Տադզիմեին, ով մահացավ 2018 թվականին՝ 117 տարեկան 260 օրականում։
Տանական ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին։ Կինը սիրում է ուտել շոկոլադ և խմել գազավորված ըմպելիքներ։