Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է 11 մարդ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 11 պացիենտ է մահացել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով կորոնավիրուսի հսկողության և մոնիթորինգի հարցով օպերատիվ շտաբի տվյալներին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5044 մարդ:
«Մոսկվայում մահացել է հաստատված թոքաբորբով և կորոնավիրուսի թեստի դրական արդյունքով 11 պացիենտ»,- նշվում է հայտարարությունում:
Նշենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Մոսկվայում համավարակի հետևանքով 8 մարդ է մահացել: