Էս վանդալիզմի պատասխանը պետք է տա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը. քաղաքում առողջ ծառեր են հատվում (տեսանյութեր)
Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում են հատված ծառեր: Ըստ օգտատիրոջ՝ դրա պատասխանատուն քաղաքապետ Դիանա Գասպարյանն է:
Մկրտչյանը հրապարակած տեսանյութերին կից գրել է.
«Էս վանդալիզմի պատասխանը պետք է տա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը....
Էջմիածնի Վազգեն Առաջին փողոցն է...
Քաղաքի կենտրոնը կանաչ ավերակների է վերածել գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Ի դեպ սա արվում է սալիկապատման քողի տակ...»