Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա սով չի՞, սովը ո՞նց ա լինում, ժողովուրդ, ձեր էսօրվա վիճակը ո՞նց ա․ Ծառուկյան (տեսանյութ)
Երիտասարդները ազգի ապագան են և մեր վաղվա օրը հենց նրանցից է կախված:
Պետք է նրանց աջակցել ոչ թե խոսքով, այլ գործով: ԲՀԿ ուսխորհրդի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով հունիսի 5-ի իր հայտարարությանը, թե 3 ամսից սով է լինելու, Գագիկ Ծառուկյանը նկատեց․ «Ասում ա՝ Ծառուկյանն ասեց սով է լինելու, հիմա տեսնում եք՝ սով չի՞: Այ ձեր ցավը տանեմ, սովը ո՞նց ա լինում: Ժողովուրդ, ձեր էսօրվա վիճակը ո՞նց ա»,- ասաց նա: