Պաշտոնական․ Գոնսալո Հիգուաինը հեռացավ «Յուվենտուսից»
Իտալական «Յուվենտուսի» պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմի հարձակվող Գոնսալո Հիգուաինը հեռանում է ակումբից։ Երկու կողմերը խզել են միմյանց միջև գործող պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Հիգուաինին։ Նշվում է, որ արգենտինացին կարիերան կարող է շարունակել ՄԼՍ-ում։
Ընդգծենք, որ թուրինյան թիմի նորանշանակ մարզիչ Անդրեա Պիռլոյի ծրագրերում Հիգուաինը չէր մտնում։