Ուժեղ քամիների հետևանքով Մոսկվայում տուժել է 5 մարդ․ ընկել են մեծ թվով ծառեր
Ուժեղ քամիների և անձրևների հետևանքով Մոսկվայի մարզում ընկել են մեծ թվով ծառեր։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ընկած ծառերի հետևանքով տուժել է 5 մարդ։ 2 հոգի հոսպիտալացվել է։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քամին տապալել է 70 ծառ։ Վնասվել է մոտ 20 ավտոմոբիլ։
Բնակիչներին հորդորել են տանից դուրս չգալ։ Քամու ուժգնությունը կազմում է վայրկյանում 21-26 մետր։ Նշվում է, որ նմանատիպ եղանակը կպահպանվի մինչև շաբաթվա վերջ։