Ջո Բայդենը Ռուսաստանին համարում է ԱՄՆ-ի հակառակորդ
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը նշել է, որ Ռուսաստանն Ամերիկայի հակառակորդն է։ Այս մասին նա հայտարարել է CNN հեռուստաընկերության եթերում։
Բայդենը մասնավորապես նշել է․ «Կարծում եմ, որ Ռուսաստանը թշնամի է։ Ես իսկապես այդպես եմ կարծում»։ Բայդենը նշել է, որ Մոսկվան «վրեժ կլուծի», եթե ապացուցվի, որ նրանք միջամտել են ամերիկյան ընտրություններին։ Նախագահի դեմոկրատ թեկնածուն ընդգծել է նաև, որ Ռուսաստանը չէր ցանկանա իրեն տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Ամերիկայի նախագահական ընտրությունները կկայանա այս տարվա նոյեմբերի 3-ին։