Դոնալդ Թրամփը նշել է, որ նախագահ ընտրվելուց հետո կորցրել է իր բոլոր ընկերներին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվելուց հետո կորցրել է իր բոլոր ընկերներին։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նա մասնավորապես նշել է․
«Հանկարծ ես դառնում եմ Միացյալ Նահանգների Նախագահ ... Եվ հիմա նրանք ինձ զանգում են. «Պարոն Նախագահ, պարոն, կցանկանայինք մի օր հանդիպել»: Ես ասում եմ. «Հանգստացեք: Պարզապես զանգահարեք ինձ Դոնալդ, դուք ինձ ճանաչում էիք 30 տարի»։: «Շատ շնորհակալ եմ, պարոն Նախագահ»։
Թրամփը հավելել է նաև, որ ընկերների հետ իր հանդիպումները միշտ շատ ջերմ են եղել, և այժմ նա նույնիսկ չի կարող նստել և խմել նրանց հետ, չնայած հիմա նա ալկոհոլ չի օգտագործում: