Դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորություններս. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դադարեցրել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի իր լիազորությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Աննա Հակոբյանը:
«Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։
Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»։