Գարեթ Բեյլը մոտ է «Տոտենհեմ» տեղափոխությանը
Արդեն իսկ վաղը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կդառնա Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է հայտնի սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Դեռևս հստակ տեղեկություններ չկան ֆուտբոլիստի աշխատավարձի ու պայմանագրի մասին։
Ընդգծենք, որ Բեյլը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ, այդ իսկ պատճառով արքայական ակումբը որոշեց բաժանվել Բեյլից։