Մարիո Բալոտելլին մնում է Եվրոպայում․ Մինո Ռայոլա
Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նա մասնավորապես նշել է․ «Մարիոյի համար միշտ կա որոշում։ Նա ամենամեծ իտալացի հարձակվողներից մեկն է։ Ելք միշտ կա։ Ես չեմ անհանգստանում Մարիոյի համար։ Նա կմնա եվրոպայում»։
Ընդգծենք, որ Բալոտելլիի ու «Բրեշիայի» պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։