Տիագո Ալկանտարան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան առաջիկայում կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com- ից։
Անգլիացիները իսպանացու համար պատրաստ են վճարել 30 միլիոն եվրո։ Մյունխենյան ակումբի ղեկավարները ցանկանում են գործարքն ավարտել սեպտեմբերի 18-ին։
Ընդգծենք, որ ֆուտբոլիստն ու ակումբը արդեն իսկ համաձայնության են հասել անձնական պայմանագրի շուրջ։