Կոլումբիայում տեղաբնիկները շրջել են իսպանացի կոնկիստադորի հուշարձանը
Կոլումբիայի տեղաբնիկների մի խումբ ցույցի ժամանակ շրջել է իսպանացի կոնկիստադոր Սեբաստիան դե Բելալկասարայի արձանը։ Այս մասին տեղեկանում ենք RCN ռադիոալիքից։
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Կաուկայի դեպարտամենտի մայրաքաղաք Պոպայան քաղաքում: Քաղաքի կենտրոն հասնելուց հետո մի խումբ ցուցարարներ պարաններ են նետել արձանի վրա և տապալել այն գետնին:
Նշվում է, որ չնայած ոստիկանությունը հետևում էր բողոքի ակցիային, այնուամենայնիվ նրանք չէին միջամտում դեպքերին։ Քաղաքի քաղաքապետ Խուան Կառլոս Լոպես Կաստրիլոնը դեմ է արտահայտվել միջադեպին ՝ այն անվանելով «գործողություն ընդդեմ քաղաքի խորհրդանիշի»: Նա հայտարարել է, որ արձանը կվերականգնվի և կվերադառնա իր տեղը: