Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 100 հազար մարդ
Նախորդ օրը Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը վարակի բռնկման պահից ի վեր։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով 1 օրում երկրում գրանցվել է 97,8 հազար նոր վարակակիր։
Այսպիսով երկրում գրանցվել է 5,11 միլիոն վարակակիր։ Այս ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում 2-րդն է։ Երկրում վարակակիրներից 4 միլիոնն արդեն ապաքինվել է։