Ոստիկանության 27-ամյա ծառայողը BMW-ով բախվել է ծառին․ նա տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկար)
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:35-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Ալեքսանդր Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մայթեզրի ծառին:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Վերջինիս տեղեկություններոբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորուհին տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վարորդ Ա. Հարությունյանը ծառայում է ոստիկանության Բազումի բաժնում որպես օպերլիազոր: