Հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Մխիթարյանը կմասնակցի, սա էլ պատասխանը՝ տեղյակ եմ սպորտային գործընթացներից, թե ոչ․ Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:
Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի որոշմանը՝ չմիանալ ազգային ընտրանուն վատ մարզավիճակի պատճառով:
«Հակված եմ հավատալու այն դիրքորոշումներին, որոնք ներկայացրել է ֆեդերացիայի նախագահը ու գլխավոր մարզիչը: Վերջերս հրապարակում եղավ, որ հաջորդ հավաքին Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի, սա էլ պատասխանը՝ տեղյակ եմ սպորտային գործընթացներից, թե ոչ»,-ասել է Հարությունյանը՝ արձագանքելեով այն պնդմանը, որ բավական տեղեկացված չէ սպորտի ոլորտից: