Խաղողագործները փակել են Երևւան-Երասխ մայրուղին (տեսանյութեր)
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Արարատի մարզի Շահումյան համայնքի խաղողագործները փակել են Երեւան-Երասխ մայրուղին: Նրանք պահանջում են հանդիպում պատկան մարմինների հետ։ Պատճառը՝ խաղողի ցածր գներն են:
Նրանք նշում ենք, որ խաղողի ցածր գների պատճառով չեն կարողանում մթերում իրականացնել։
«Թող պետական մակարդակով կազմակերպեն ու տանեն Վրաստան։ Թող մի ստանդարտ գին սահմանեն. ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են։ Եթե մեր մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ես ո՞նց վարկ մուծեմ։ Ենթադրենք, որ մի կերպ ինքնարժեքը հանեցինք, բա ինչո՞վ գոյատեւենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Խաղողագործները պնդում են, որ կառավարությունը չի կարողանում կազմակերպել մթերումը, քանի որ անտեղյակ է իրականացվող աշխատանքներից:
«Մարդիկ գյուղնախարարությունը ցրել են, ամեն ինչ թողել են մարդկային հարաբերությունների վրա»,-նկատեց խաղողագործներից մեկը: