Հնդկաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասավ 5 միլիոնի
Վերջին ժամերին Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 90 հազար մարդ։ Այսպիսով երկրում ընդհանուր առմամբ վարակվել է 5 մլիոն մարդ։
Այս մասին տեղեկանում ենք միջազգային վիճակագրական տվյալներից։ Այս պահի դրությամբ վարակից մահացել է 82 հազար մարդ, որից 1290-ը՝ վերջին մեկ օրում։
Ընդգծենք, որ վարակակիրների ու մահացածների թվաքանակով Հնդկաստանն աշխարհում 2-րդն է։