Աղջիկը սղոցել է իր ձեռքը՝ մոտ մեկ միլիոն դոլար ապահովագրական գումար ստանալու համար
Սլովենիայում 22-ամյա մի աղջիկ շրջանաձև սղոցով կտրել է իր ձեռքը՝ ավելի քան մեկ միլիոն եվրոյի չափով ապահովագրություն ստանալու համար: Մեկ տարի առաջ աղջիկը պայմանագրեր էր կնքել հինգ ապահովագրական ընկերությունների հետ: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Յուլիա Ադլեսիչը 2019-ի սկզբին համաձայնության է եկել իր ընկերոջ հետ՝ կտրելու իր ձախ ձեռքը դաստակի վերևի հատվածից: Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ վնասվածք է ստացել ճյուղեր սղոցելիս:
Ենթադրվում էր, որ աղջիկը կստանար ապահովագրության կեսը, սակայն,դատարանում պարզվել է, որ դեպքից մի քանի օր առաջ Յուլիայի ընկերը համացանցում որոնել է տեղեկություններ, թե ինչպես են աշխատում արհեստական ձեռքերը, ինչը ապացուցել է այն, որ նրանք դա միտումնավոր են արել:
Դատարանը Յուլյային ապահովագրական խարդախության փորձ կատարելու մեջ մեղավոր է ճանաչել, և դատապարտել երկու տարվա ազատազրկման, ընկերոջը՝ երեք տարվա: