Երբ երկրի ղեկավարն ամեն օր ասում է, թե դիմակ ոնց դնեն, ձեռքերը ոնց լվանան, դա ուղղակի աբսուրդի ժանրից . Ռոբերտ Քոչարյան
Իմ կարծիքով այս պայքարի ամենից ակտիվ, երեւացող եւ որոշումներ կայացնող դեմքը պետք է լիներ Հայաստանի գլխավոր համաճարակաբանը: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է Ռոբերտ Քոչարյանը և հավելել, որ բոլոր երկրներում, որոնք հաջողված պայքար են մղել կորոնավիրուսի դեմ, համաճարակաբանները ամենից կարեւոր դեմքերն են:
«Շատ տեղերում նույնիսկ իշխանությունը խումբ էր ձեւավորում, որոնց առաջարկները ոչ թե քննարկում էին, այլ ուղղակի կատարում էին: Երբ դա ասում է ոչ թե մասնագետը, այլ երկրի ղեկավարն ամեն օր ասում է, թե դիմակ ոնց դնեն, ձեռքերը ոնց լվանան, դա ուղղակի աբսուրդի ժանրից է»,-ասաց նա: