Սիրիայում կործանվել է ամերիկյան ուղղաթիռ
Սիրիայի Ալ-Հասակա նահանգում վթարի է ենթարկվել ամերիկյան ուղղաթիռ:Այս մասին տեղեկանում ենք Sana գործակալությունից:
Աղբյուրը նշում է, որ ուղղաթիռն ընկել է Տալլ-Հադդադ գյուղում: Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել ամերիկացի զինվորականները:
Ընդգծենք,որ վերջին շրջանում Սիրիայում զգալի ակտիվություն է նկատվում, որը չկար կորոնավիրուսի պանդեմիայի բռնկմանը հաջորդած ամիսներին: