«Միլանի» հարձակվողը վարակված է կորոնավիրուսով
Իտալական «Միլանի» 21-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաոն վարակված է եղել կորոնավիրուս։
Այս մասին հայտնել է ֆուտբոլիստն իր թվիթթերյան էջում։ Դա է եղել պատճառը, որ ֆուտբոլիստը բացակայել է ուսումնամարզական հավաքներից։ Նշվում է, որ այս պահին ֆուտբոլիստը ինքնամեկուսացման մեջ է և առաջիկա օրերին նոր թեստ կհանձնի։
Թեստի բացասական պատասխանից հետո նա կմիանա ակումբին։