«Բարսելոնան» մոտ է Մեմֆիս Դեպային ձեռք բերելուն
Կատալոնական «Բարսելոնան» մոտ է իրականացնելու Մեմֆիս Դեպայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից։
Կատալոնական ակումբը արդեն այս շաբաթ կարող է գործարքն ավարտել։ Դեպային անձամբ թիմ է հրավիրել Ռոնալդ Կումանը։
Նշվում է, որ տրանսֆերն ամենայն հավանականությամբ կարող է արժենալ 44 միլիոն եվրո։