Լաուտարո Մարտինեսի գործակալը հաստատել է, որ իրենք չեն բանակցել «Ռեալի» հետ
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն խոսել է իր հաճախորդի մասին։
Նա մասնավորապես նշել է․ «Ես հանդիպել եմ «Ինտերի» ղեկավարության հետ և մենք չենք խոսել թե՛ «Ռեալ» և թե՛ «Բարսելոնա» տեղափոխության մասին։ Լաուտարոն մնում է «Ինտերում»։ Չկան ոչ մի բանակցություններ «Ռեալի» հետ»։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Լաուտարո Մարտինեսը բանակցում է արքայական ակումբի հետ։