Ֆիջիում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Խաղաղ օվկիանոսի հարավային ափերի մոտ գտնվող Ֆիջիում գրանցվել է 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրաշարժը գրանցվել է այս գիշեր։ Երկրաշարժի էպիկենտրոնը 150 կիլոմետր հեռավորության վրա է եղել Լամբասա քաղաքից։ Ցնցումները գրանցվել են 10 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների ու զոհերի մասին դեռ տեղեկություն չկա։ Ցունամիի վտանգի մասին ևս դեռ նորություն չկա։