Ճապոնիան կա 80 հազար մարդ, որոնք 100 և ավելի տարեկան են
Ճապոնիայում ավելի քան 80 հազար մարդ 100 և ավելի տարեկան է։ Այս մասին տեղեկանում ենք երկրի հայտնած վիճակագրական պաշտոնական տվյալներից։
Նշվում է, որ 2020 թվականին 41,8 հազար ճապոնացի նշել է իր 100 ամյակը։ Նախորդ տարի 100 տարեկան է դարձել 4,8 հազար մարդ։100 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվն ավելացել է 9,1 հազարով։
Նշվում է, որ 100 և ավելի տարիք ունեցող մարդկանց 88 տոկոսը կանայք են։