Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվում
Վազող տողեր

Նիկոլ Փաշիյանը խառնեց ու փչացրեց ամեն ինչ. տասնամյակներ են պետք գալու վիճակը շտկելու համար. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ երեսուն տարվա անկախության պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ունեցել այսչափ խայտառակ արտաքին քաղաքականություն, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք: Երբեք Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսչափ պասիվ, այսչափ ձախողված ու փակուղային չի եղել:

Երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշիյանը խառնեց ու փչացրեց ամեն ինչ` նվազագույնի հասցնելով թե Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ գծով դաշնակիցների հետ հարաբերությունները, և թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները: Ըստ էության, պետության արտաքին քաղաքականության ոլորտում ոչինչ չի կատարվում, կրկնում եմ` ոչինչ չի կատարվում, բացի հետընթացից: Արցախյան բանակցությունների մասին չխոսենք, որովհետև Նիկոլն այնպես է խառնել ամեն ինչ իրար, որ տասնամյակներ են պետք գալու վիճակը շտկելու համար: Հուսանք, որ ստեղծված իրավիճակում Ալիևի «դուխը չի հերիքի» օգտվել բանակցային սեղանին Նիկոլ Փաշինյանի «մատուցած ծառայություններից» ու լայնամաշստաբ պատերազմ չի սկսի, ավելի շուտ` Մոսկվան ու Վաշինգտոնը հաստատակամ կգտնվեն Ադրբեջանին զսպելու հարցում:

Ասածս ստեղծված իրավիճակի ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական գնահատական է: Ասածս հանրահռչակ ճշմարտություն է: Դա տեսնում են բոլորը, դա գիտեն բոլորը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավորություններն ուներ գոնե թե արտաքին քաղաքականության բնագավառում վիճակն այս ողբերգական կետին չհասցնելու համար: Գիտե՞ք` ինչու՞ այսպես եղավ: Որովհետև Նիկոլն ու իր հետ Գյումրիից Երևան քայլածները թերուս են, պետական կառավարման զրո փորձ ու գիտելիք ունեն, գոռոզ են, ոչ մի պատկերացում չունեն արտաքին քաղաքականության, դիվանագիտության և աշխարհաքաղաքականության մասին: Իսկ պետական շահը հասկանում են միայն պարգևավճարներով բյուջեն լափելու համատեքստում: Ուսումնասիրեք սրանց անցյալը. սրանցից ո՞ր մեկն է իրենց կուրսի ամենալավ սովորողների եռյակում եղել, սրանցից ո՞վ է մասնավորում կայացած եղել` որպես բարձր վարձատրվող ինչ-որ բանի մասնագետ: Ուսումնասիրեք ու ինքներդ կհամոզվեք, որ արանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միջակությունների խմբավորում են, որ զավթեցին իշխանությունը Հայաստանում և երկու տարվա ընթացքում երկիրը կանգնեցրել են բարոյական, իրավական, արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական ու սոցիալական աղետի շեմին: Ասածումս չափազանցություն չկա. համարյա թե երաշխավորված արհավիրքի նախանշանները միայն կույրը չի տեսնում:

Իսկ կարող էին չէ՞ մարդկանց չսորտավորել, սև ու սպիտակի չբաժանել ու նախկին արտգործնախարարների ներուժն օգտագործել դիվանագիտական գործերում: Օրինակ` էդվարդ Նալբանդյանի փորձն ու գիտելիքները պետք չէի՞ն երկրին: Շատ բարձր որակավորում ունեցող այս դիվանագետը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից պատվով կատարել է իր գործը դիվանագիտական ճակատում: Ու՞մ էր խանգարում Էդվարդ Նալբանդյանը, որ այս փնթիները չցանկացան օգտագործել նրա գիտելիքներն ու փորձը` հանուն պետական շահերի: Ասենք` ո՞նց որոշեցին, որ Էդվարդ Նալբանդյանը սև է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Զոհրաբ Մնացականյանը` սպիտակ: Կամ արդյո՞ք 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանն ու Զոհրաբ Մնացականյանը նույն գործը չեն արել, այսպես ասած` նույն քաղաքական գծի մեջ չեն եղել: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում 2013-ի միտինգներին Նիկոլ Փաշինյանը հարթակներից կոկորդն էր պատռում, ընդհանրապես ոչ մի անելիք չունե՞ր երկրի դիվանագիտական գործերում: Իսկ Վահան Փափազյանն ի՞նչ էր արել սրանց, որի ծառայություններից նույնպես չօգտվեցին: Միակ նախկին արտգործնախարարը, որ դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում, Ալեքսանդր Արզումանյանն է, այն էլ` Դանիայում նրան դեսպան նշանակել է Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին: Հիմա հասկացա՞ք` ով են սրանք, ինչքան հեռու են պետական կառավարում ու պետական շահ հասկացություններից»: