Լաուտարո Մարտինեսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է խաղալ կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Արգենտինացին իտալական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ իսպանական գրանդում։ «Բարսելոնան» պատրաստ է Մարտինեսի համար վճարել 100 միլիոն եվրո գումար, սակայն միլանյան ակումբը ցանկանում է ավելի շատ։
Ընդգծենք, որ օրեր առաջ «Ինտերի» ղեկավարությունը մեկնաբանեց, որ Մարտինեսը չի հեռանա ակումբից։