«Ռեալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց վաճառել Գարեթ Բեյլին
Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 20 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել թիմի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ոչ մի հույսեր չի կապում Բեյլի հետ։ Ֆուտբոլիստն էլ իր հերթին չի ցանկանում հեռանալ արքայական ակումբից, քանի որ այստեղ ստանում է աստղաբաշխական գումարներ։
Հավելենք, որ ուելսցուն ամռանը ցանկանում էր գնել «Նյուքասլը»։