Վեներա մոլորակի մթնոլորտում հայտնաբերվել է կյանքի հնարավոր նշան
Վեներա մոլորակի վրա հայտնաբերվել է ֆոսֆին նյութը, որը շատ գիտնականներ անվանում են կենդանի օրգանիզմների գոյության հավանական ցուցիչ: Այս մասին տեղեկանում ենք Astrobiology.com- ից։
Աղբյուրը նշում է, որ Բրիտանիայի Թագավորական աստղագիտական ընկերությունը նախատեսում է այդ հայտնագործության մասին հայտնել մոտ ապագայում: Ըստ հայտնագործությանը ծանոթ աղբյուրների, ֆոսֆինը հայտնաբերվել է մոլորակի մթնոլորտում, և դրա հայտնագործումը վկայում է դրա մեջ բարդ քիմիական պրոցեսների առկայության մասին, որոնք նախկինում հայտնի չէին:
Ուսումնասիրությունը հրապարակվելու է Nature Astronomy ամսագրում: