Նեյմարը բռունցքով հարվածել է մրցակցի պաշտպանի գլխին (տեսանյութ)
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում տեղի ունեցած «Մարսելի» դեմ հանդիպմանը իր և մրցակից թիմի պաշտպան Ալվարո Գոնսալեսի միջև տեղի ունեցած կոնֆլիկտը։
Հանդիպման վերջում Նեյմարը բռունցքով հարվածել է Գոնսալեսի գլխին։ Նեյմարը բացատրել է, որ իր հասցեին ռասիստական արտահայտություն են հնչեցրել։ Ֆուտբոլիստը մասնավորապես նշել է․ «Զղջում եմ միայն նրա համար, որ չեմ հարվածել սրիկայի դեմքին։ VAR- ը հեշտությամբ տարբերեց իմ «ագրեսիան»: Եվ հիմա ես շատ կցանկանայի դիտել այն պահի կրկնությունը, երբ ինձ անվանում են շան որդի»։
Ընդգծենք, որ դրվագից հետո Նեյմարը պատժվում է կարմիր քարտով։