Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի. Փաշինյանը՝ գերության մեջ հայտնված Նարեկի կնոջը (տեսանյութ)
«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս մասին Խնձորեսկում հարցրեց Ադրբեջանում գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինը:
Սակայն Փաշինյանը սպառիչ պատասխան չուներ։
«Ցավոք ոչ մի բան չեմ կարող ասել։ Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:
Իրավիճակը ձորձեց փրկել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»,-ասաց նա:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին ժամը 11:00-12:00-ի սահմաններում ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Փաինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում մասնակցում է «Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: