Հանքի փլուզում Կոնգոյում. կան տասնյակ զոհեր
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հարավային Կիվու նահանգում մարդիկ են մահացել ոսկու հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Հանքահորը լցվել է ջրով:Փրկարարները նշել են, որ հանքահորում կա մի քանի տասնյակ զոհ:
Տեղում աշխատում են փրկարարները: Ըստ նախնական տեղեկությունների փլուզված հանքահորում եղել է 50 մարդ: