«Տոտենհեմը» ցանկանում է գնել Անդրեա Բելոտտիին
Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է թիմ հրավիրել իտալական «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտիին:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից: Լոնդոնցիները ցանկանում են վարձակալել իտալացուն, որպեսզի հետագայում գնեն նրան 50 միլիոն եվրոյով:
Իտալական ակումբը մերժել է այս առաջարկը: Նշվում է, որ այս պահին Բելոտտիի ծառայություններով հետաքրքրված է միայն «Տոտենհեմը»: