Վրաստանում ուսումնական տարին կսկսվի հոկտեմբերի 1-ից
Վրաստանի կառավարությունը նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր պայմանների պատճառով հետաձգել է ուսումնական տարվա սկիզբը:
Երկրի մեծ քաղաքների դպրոցներում և բուհերում սովորողներն ուսումը կսկսեն ոչ թե սեպտեմբերի 15-ից, ինչպես նախկինում որոշվել էր, այլ հոկտեմբերի 1-ից: Այս մասին հայտնում է TACC -ը:
Խոսքը այնպիսի մեծ քաղաքների մասին է, ինչպիսիք են Թբիլիսին, Քութայիսին, Ռուսթավելին,Զուգդիդին,Գորին, Փոթին և Բաթումին: