«Յուվենտուսը» ցանկանում է գնել Ալվարո Մորատային
Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է գնել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատային։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Իտալական ակումբը Մորատայի համար առաջարկել է 50 միլիոն եվրո, սակայն իսպանական գրանդը մերժել է։ Մադրիդյան ակումբը ցանկանում է Մորատայի դիմաց ստանալ 150 միլիոն եվրո գումար։
Ալվարո Մորատային անձամբ ցանկանում է գնել թուրինյան թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն։