Ուժգին պայթյուն Չինաստանի հյուրանոցներից մեկում․ կան տուժածներ
Չինաստանի Չժուխայ նահանգի Գուանդուն քաղաքի հյուրանոցներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Գիշերը տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել փրկարարական ջոկատները։ Պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ։
Պայթյունի հետևանքով տուժել է 3 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։